Հանրապետության փողոցում (թիվ 85) գտնվող ՀՀ գլխավոր դատախազության կաթսայատունն ու ենթակայանը կվաճառվեն «Բիզնես Պլաս» ընկերությանը: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 23-ին որոշեց 104 քառ. մետր անշարժ գույքը եւ 71 մեքենա-սարքավորումներ վաճառել 124 մլն դրամով (մոտ 300 հազ. դոլար): Մեքենաների արժեքը գնահատված է մոտ 860 հազ. դրամ: Գնորդը պարտավորվում է վճարել նաեւ հողի կադաստրային արժեքը՝ 1 քառ. մետրը 60 հազ. դրամ:

Նշենք, որ «Բիզնես Պլաս» ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում անրապետության եւ Տպագրիչների փողոցներում, սակայն հարուցել է տեղի բնակիչների դժգոհությունը: Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության անունից հանդես է գալիս հայտնի քրեական հեղինակություն Չաղ Կարոն: Իսկ ըստ պետռեգիստրի՝ այս ընկերության հիմնադիրներն են Արմեն Հակոբջանյանը, Աննա Ավանյանը, Արթուր Պավլովը: