«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,35դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,02%-ով կամ 0,1 դրամով: Մի քանի օրյա կտրուկ տատանումներից հետո դոլարի փոխարժեքը համեմատաբար կայուն է:

Բորսայում այսօր վաճառվել է 100 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 404-407 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թանկացել է դոլարի նկատմամբ եւ գտնվում է վերջին 1 տարում իր ամենաբարձր մակարդակի վրա: Եվրոյի աճին նպաստել է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում 16-օրյա բյուջետային ֆինանսավորման դադարը բացասաբար է անդրադարձել աշխատատեղերի ստեղծման վրա: Եվրոն այսօր սակարկվել է 1.3793 դոլարին մոտ;