Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ նիստ չի անի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ նիստ չանելու պատճառը երեւի նախագահի զբաղվածությունն է: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը կկայանա հաջորդ շաբաթ, թե կոնկրետ որ օրը, դեռ հայտնի չէ:
Հարցին, թե երբ եք քննարկելու Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, նա նշեց. որ երբ նիստ կանեն, այդ ժամանակ էլ կորոշեն՝ քննարկել, թե ոչ:





























