Կանխվել է Ռուսաստանից Ադրբեջան զենքի եւ զինամթերքի մաքսանենգություն՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացվող օպերատիվ միջոցառումների արդյունքում:
Մաքսանենգ գործողություններ փորձել են ծավալել Ռուսստանի մեկ եւ Ադրբեջանի երեք քաղաքացիներ: Այս մասին գրում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Կալանավորվել են երկու տրանսպորտային միջոցներ, որոնցով փորձել են տեղափոխել զինամթերքը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Մեղադրյալներին մեղադրանք է ներկայացվել եւ դատարանի որոշման համաձայն նրանք կալանավորվել են:





























