Թուրքիայի կառավարությանը կից Հասարակական բնակարանաշինության վարչությունը (TOKI) ցածր եկամուտներ ունեցող խավի համար Անկարայի Մամաք թաղամասում նորակառույց բնակարաններ է հանել վաճառքի։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ TOKI-ի կողմից կառուցվել է 448 բնակարան, որոնց գները սկսվում են 35 հազարից մինչեւ 47 հազար 500 լիրա (17000-ից 23000 դոլար-խմբ)։

Ստուդիո դիզայնով 2 սենյականոց բնակարանի ամենացածր արժեքը 35 հազար լիրա է, իսկ հիփոթեքով գնելու դեպքում տանտերը վճարելու է 4 հազար լիրա (2 հազար դոլար) կանխավճար եւ ամսական 170 լիրա (մոտ 80 դոլար) 180 ամսվա կտրվածքով։