Պետերբուրգի կենտրոնում գտնվող գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցների եւ այցելուների ուղղությամբ կրակ բացած կովկասցիներին մեղադրել են «Խուլիգանության» մեջ: Իրավապահների տեղեկությունների համաձայն՝ այժմ բոլոր կասկածյալները կալանավորված են եւ խոստովանական ցուցմունքներ են տալիս:
Պարզվել է, որ ձերբակալվածների թվում կան տարբեր մարտարվեստների չեմպիոններ: Բոլոր ձերբակալվածներն էլ դաղստանցիներ են:Հրաձգության մյուս մասնակիցներին որոնում են, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ աղմկահարույց միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին: Կովկասցիների գործողությունների արդյունքում վիրավորվել էր երկու տեղաբնակ:
Սանկտ Պետերբուրգում գիշերը «կովկասյան արտաքինով անձինք» կրակոցներ են կազմակերպել
Այդ միջադեպից հետո պետերբուրգյան ազգայնականները փորձել են ազգային հավաք անցկացնել, սակայն չի հաջողվել, քանի որ ոստիկանությունը ձերբակալել է վաթսուն մարդու:





























