Հայաստանում KFC եւ Pizza Hut ռեստորանային ցանցը ներկայացնող «ՖաստՖուդ» ընկերությունը հոկտեմբերի 22-ին Մաշտոց 40/3 հասցեում գտնվող KFC ռեստորանում նշեց Yum Restaurants International-ի ծննդյան տարեդարձը:
Միջոցառմանը ներկա էին արտերկրից ժամանած KFC Ֆրանչայզի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, ովքեր KFC Հայաստանի ղեկավարների հետ միասին սպասարկեցին ռեստորանի հաճախորդներին: Այն Հաճախորդները, ովքեր կատարեցին 5000 եւ ավել դրամի գնումներ, ստացան նվեր ֆիրմային շապիկներ, իսկ բոլոր ներկա գտնվող հաճախորդներին հյուրասիրեցին KFC համեղ տորթով: Հոկտեմբերի 22-ին, մյուս օրերից առավել KFC ռեստորաններում տիրում էր ուրախ եւ տոնական տրամադրություն:
1997 թվականի հոկտեմբերին պաշտոնապես կատարվեց երեք բրենդների՝ KFC, Pizza Hut եւ Taco Bell տարանջատումը PepsiCo կազմակերպությունից, իսկ ավելի ուշ՝ 2002թ.ին վերանվանվեց Yum! Brands, inc. Այդ նույն օրվանից էլ հնչեց մեր կազմակերպության գլխավոր նպատակը՝ «Տեսնել ԺՊԻՏ մեր հաճախորդների դեմքին», ինչն էլ մինչ այսօր գլխավոր կանոն է հանդիսանում Yum! Brands, inc.-ի 12 միլիոն աշխատակիցների համար: Ընկերությունը ժպիտով է ընդունում մեր յուրաքանչյուր հաճախորդի եւ ճանապարհում ժպիտով ու լավ օրվա մաղթանքով:
Տարիներ շարունակ աշխարհի 109 երկրների ավելի քան 40 000 ռեստորաններում նշվում է Yum! Restaurants International-ի ծննդյան տարեդարձը:
Ներկայումս Հայաստանում գործում է 4 KFC (Մաշտեց 40/3, Մոսկովյան 17/3, Հյուսիսային 1, Տիգան Մեծ 15) եւ 2 Pizza Hut (Հյուսիսային 1, Տիգան Մեծ 15) ռեստորաններ, որոնց ցանկը շուտով կհամալրվի եւս 3 KFC–ի ռեստորաններով:

































