Ներկայումս Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

«Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը եւ խնդիրներ չկան: Ճանապարհը փակ է, քանի որ անվտանգության ապահովման աշխատանքներ են ընթանում: Լարվածություն ստեղծելու կարիք չկա»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ էին բացել Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու ուղղությամբ, Պառավաքարի հատվածում: Կրակոցներից տուժել էին քաղաքացիական եւ զինվորական մեքենաներում գտնվող անձինք:  Զոհվել էր զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը (Վանաձորի ռազմական կոմիսարիատ, 1994թ. ծնված, զորակոչվել է 2012թ.), եւս երեք զինվորականներ վիրավորվել էին: