Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը դիմել է փախուստի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի առթիվ Էրեբունիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:





























