«Էյր Արմենիայի» առաջին ուղեւորատար չվերթը թվով չորրորդն էր: Ինչպես NEWS.am-ի թղթակիցն է հայտնել ընկերության մարքեթինգ-մենեջեր Սիրակ Համբարձումյանը, Դոնի Ռոստով-Երեւան չվերթով հարսնացու են բերել: «Նրա հետեւից Երեւանից են եկել, իսկ Երեւան են բերել առանձին օդանավով: Այս ագամ հասարակ ուղեւորներ չեն եղել: Հետագայում ծրագրում ենք իրականացնել նաեւ սովորական չարթերային չվերթեր, քանի որ արդեն մեր ավիապարկն ունենք»,-հայտարարել է Համբարձումյանը:
2003թ ստեղծված ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով: Բոլորովին վերջերս ընկերությունը ուղեւորափխադրման լիցենզիա է ստացել, սակայն ուղեւորատար օդանավերի բացակայության պատճառով չվերթեր չեն իրականացվում: Ընկերության առաջին չվերթն իրականացվել է Boeing 737 օդանավով: Մինչեւ տարեվերջ ընկերությունը եւս երկու օդանավ կձեռքբերի:
Երկար ժամանակ Հայաստանի քաղավիացիան հիմնված էր ազգային օպերատորի վրա: Այս տարվա մարտին «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է ուղեւորափոխադրումները՝ կապված ֆինանսական խնդիրների հետ: Սակայն կառավարությունը հրավիրել է «McKinsey & Co» ընկերությանը, որը խորհուրդ է տվել անցնել «բաց երկնքի» ռազմավարությանըտ: Ակնկալվում է, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն կավելանա 300-400 մլն դոլարով, իսկ տուրիզմի եւ օդային փոխադրման ոլորտում կստեղծվեն 18-23 հազար նոր աշխատատեղեր:





























