Singapore Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Սինգապուրից ամերիկյան Նյու Ջերսի նահանգ թռչող չվերթը, որն աշխարհում ամենաերկար ավիաերթուղին էր համարվում: Այս մասին հայտնի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 23-ին: Այդ երթուղով վերջին չվերթը, որը կազմում է 167000 կմ, տեղի կունենա նոյեմբերի 25-ին: Դրանից հետո ուղեւորները ստիպված կլինեն վայրէջք կատարել Մայնի Ֆրանկֆուրտում, նոր միայն շարունակել թռիչքը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Ավիաընկերությունը չի բացատրել իր որոշման պատճառը, բայց տեղի փորձագետները համարում են, որ պատճառն այն է, որ այդ չվերթը վնասով է աշխատում:
Նախկինում նույն պատճառով ընկերությունը չեղյալ էր հայտարարել Սինգապուր-Լոս-Անջելես երթուղին (14000 կմ), որն իր երկարությամբ երկրորդն էր աշխարհում:
Այժմ աշխարհում ամենաերկար օդային երթուղին Սիդնեյ-Դալլասն է (138000 կմ), որն իրականացնում է ավստրալական Qantas ավիաընկերությունը:




























