Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը օրական մոտ 6 մլն դոլար է աշխատում: Նման տվյալներ հրապարակվել են GMI 2013 CEO Pay Survey վարկանիշում, որտեղ ներառվել են ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող փոթ-մենեջերները:
Տարեկան 2.27 միլիարդ դոլար եկամուտով Ցուկերբերգը վարկանիշային այս ցուցակում առաջին հորիզոնականում է: Երկրորդ տեղում Kinder Morgan-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Քինդերն է, ով ունի ավելի էան 1.1 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականում է Sirius XM Radio-ի տնօրեն Մել Քարամզինը, որի շահույթը կազմել է 225 մլն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC News-ին:
Առաջին տասնյակում են Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը (5-րդ տեղ) 143.828 մլն դոլար ու Starbucks Corporation-ի թոփ-մենեջեր Հովարդ Շուլցը (8-րդ տեղ)՝ 117.562 մլն դոլար:
Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը գնահատել է 19 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:




























