Ըստ Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալների՝ 2013 թ. 9 ամսում Վերին Լարս անցակետով Ռուսաստան է ժամանել ՀՀ 160 հազար քաղաքացի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարությունը միտումնավոր հետաձգում է աղքատության ցուցանիշների հրապարակումը, ինչը պետք է արվեր դեռ սեպտեմբերին:
Ըստ Ա. Մանուկյանի՝ կառավարության քաղաքականությունը երկրից դուրս է մղում հարկատուներին: Դրան նպաստում են օրենքներում հաճախակի փոփոխությունները: Մասնավորապես՝ 5 տարում շահութահարկը փոխվել է 42 անգամ, ստուգումների մասին օրենքը՝ 43 անգամ, ԱԱՀ-ը՝ 67 անգամ: «Մեղք չի՞ փոքր բիզնեսը»,- կառավարությանը հռետորական հարց ուղղեց Ա. Մանուկյանը:




























