Կառավարությունը հետեւողականորեն արգելափակում է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները՝ տափակ ու անիմաստ հիմնավորումներով ու copy paste (կրկնվող) մտքերով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Ն. Զոհրաբյանի կարծիքով՝ Աժ հանձնաժողովները մեղավոր են նրանում, որ կառավարության օրինագծերին մշտապես դրական եզրակացություն են տալիս, իսկ կառավարությունը հարգանք չի դրսեւորում խորհրդարանի նկատմամբ:

Անդրադառնալով բուն օրինագծին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ այն խախտում է քաղաքական հիերարխիան եւ սուբորդինացիան: «Այս նախագիծը բերել է մի կառավարություն, որը խորհրդարանին իր կցորդն է համարում»,- ասաց Ն. Զոհրաբյանը: