ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կժամանի Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այսօր մեկնել է, բայց դեռ չի ժամանել»,- նշեց մամուլի խոսնակը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին: Դիտարկմանը, թե հանդիպումներ սպասվում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ արձագանքեց.«Ոչ, ոչ նա միայն ժամանում է մասնակցելու միայն Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին»:





























