Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի հետազոտություն է անցել:  Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Էդուարդ Գրիգորյանը հետազոտվել է հոկտեմբերի 22-ին, սակայն դեռ հետազոտության պատասխանները չեն ստացել, որ բուժման հետագա ընթացքը որոշեն:

Նա նաեւ ավելացրեց, որ այս պահին դատապարտյալի առողջական վիճակը նորմալ է, գտնվում է իր խցում բժիշկների վերահսկողության տակ: