Երեւանի կենտրոնում, Օպերայի եւ բալետի շենքի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում մեքենան հարվածել է հրապարակի կենտրոնում տեղադրված Ռոդենի արձանին: Lurer.com-ի այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, նշելով, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի  առաջին կեսին:

Արձանի գույքային վնասի հարցը լուծվել է, քանի որ այն ապահովագրած է եղել: