Երեւանում, հոկտեմբերի 25-ին կիրականացվի խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Երեւան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով։

Ուսումնավարժության գործնական փուլը տեղի կունենա Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային մասնաշենքում՝ ժամը 13:00-ից 14:00-ը։

Ուսումնավարժությանը մասնակցում են Երեւան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչությունը,  ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը եւ Երեւան քաղաքի 1-03 ծառայությունը, Հայկական կարմիր խաչը, Երեւան քաղաքի հերթապահ ծառայությունները, Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցը եւ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր կազմավորումներով:

Ուսումնավարժության գործնական փուլին ներկա կլինի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Ուսումնավարժության գործնական փուլի նպատակներն են`

• որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում արձագանքող ուժերի գործնական հմտությունների կատարելագործումը.

• ստուգել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կազմավորումների ունակությունները ուժեղ երկաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության գործում: