Ռուսական կայսրությանը Արեւելյան Հայաստանի միանալը դրական երեւույթ էր հայ ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թկնածու Աշոտ Մելքոնյանը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի կապակցությամբ հրավիրված Կլոր սեղանին:

Ներկաներին հիշեցնելով, որ Հայաստանի միավորումը սկսվել էր Գյուլիստանի պայմանագրի կնքումից դեռեւս 12 տարի առաջ, Աշոտ Մելքոնյանը ներկայացնում է խորհրդային ժամանակներում իրադարձությունների արդիական ձեւակերպումը. «Հայ ազատագրական շարժման շահերի համընկնում Ռուսաստանի կայսերական ամբիցիաներին»: Ինչպես է նա է ընդգծել, ժամանակին Արեւելյան Հայաստանի միացումը շատ կարեւոր եւ դրական երեւույթ էր: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ ժամանակին կար կարծիք, որ միավորումը «Հայաստանի ժողովրդի համար ողբերգություն էր»: Նա կարծում է, որ նման արտահայտությունները ծայրահեղական էին, եւ հիմա, երբ այդ տարիներն անցել են, կարելի է փաստել, որ երեւույթը դրական էր:

Նա նաեւ նշել է, որ հայ ժողովուրդը Ռուսաստանից , որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, ավելի մեծ հստակություն են պահանջում՝ խնդիրն արդարացիորեն լուծելու: