Բելառուսի Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան նոր հետաքննություն է սկսել ուսանողուհի Նատալյա Եմելյանչիկովայի սպանության գործով: Ավելի վաղ դատարանը ենթադրյալ մարդասպանին մահապատժի էր դատապարտել: Սպանության պատճառը տուժողի կողմից ժարգոնային սլենգի օգտագործումն է եղել:

Սպանության մեջ մեղադրում են 25-ամյա Ալեքսանդր Գրունովը: Դատարանը նրան գնդակահարության էր դատապարտել, գրում է NEWSru.com-ը:

Նրա դատապաշտպանը դատարանի ուշադրությունը գրավել է այն հանգամանքին, որ մեղադրյալի հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել եւ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Դատարանը այդ հանգամանքի հետ համաձայնել է: