Կոպենհագենում ռեստորան է բացվել, որը լրջորեն տարբերվում է հանրային սննդի մյուս օբյեկտներից:
RubandStub ռեստորանում բոլոր կերակրատեսակները պատրաստվում են սննդի մնացորդներից, որոնք հավաքվում են առավոտյան: Այդ պատճառով ռեստորանի կերակրացանկն ամեն օր թարմացվում է:
Ռեստորանում սկբունք է դարձել «Ոչինչ չի թափվում» արտահայտությունը: Այստեղ աշխատում են կամավորներ, քանի որ, հաճախորդների թիվը չափազանց փոքր է:
60 հոգու համար նախատեսված ռեստորանում 100 կամավոր է աշխատում, իսկ խոհարարները, բացի պրոֆեսիոնալ հմտություններից ու փորձից պետք է նաեւ հմնարամտություն ունենան:





























