Վենեսուելայում Ժողովդական գերագույն երջակության ձեռքբերման վարչություն է ստեղծում։ Այս մասին նախագահ Նիկոլաս Մադուրոյի հայտարարությունը կառավարության անդամները հիացմունքով են ընդունել, հայնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը;

Ուղիղ եթերով խորհրդակցութունը հեռարձակել է պետական Venezolana de Television հեռուստաալիքը։

Մադուրոն բացատրել է, որ նոր գերատեսչությունը կզբաղվի տարեցների, հաշմանդամների,  երեխաների եւ անօթեւանների խնդիրներով, կապահովի նրանց անհրաժեշտ կարիքները։ Գերատեսչությունը կգլխավորի Ազգային վեհաժողովի նախկին պատգամավոր Ռաֆայել Ռիոսը, նշում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախագահը միաժամանակ հայտարարել է, որ դկտեմբերի 8-ը կհռչակվի Բոլիվարյան հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի կատմամբ սիրո եւ հավատարմության օր։ Այս տարի այդ օրը նշանակված են հերթական ՏԻՄ ընտրությունները։