Ցզինանի ժողովրդական բարձրագույն դատարանը հոկտեմբերի 25-ին մերժել է Չունցին քաղաքի քաղկոմի նախկին քարտուղար Բո Սիլայի դատավճռի բողոքարկումը։
Դրանով դատարանն ուժի մեջ է թողել Սիլայի ցմահ ազատազրկման վճիռը։ Չունցին քաղաքի քաղկոմի նախկին քարտուղար Բո Սիլայը կուսակցության վետերան Բո Իբոյի որդին է։ Նա բոլոր տվյալներն ուներ 2012թ.նոյեմբերին ՉԿԿ-ի 18-րդ համագումարում կուսակցության քաղբյուրոյի անդամ դառնալու համար, փոխանցում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով «Սինհուան»։
Սակայն համագումարի նախաշեմին սկանդալ էր ծագել։
Սկզբում քաղաքային ոստիկանության պետը մեկ օր անցկացրել էր ԱՄՆ-ի հյուպատոսարանում՝ հավանաբար փորձելով ապաստան ստանալ։ Ավելի ուշ 2012թ. նրա կինը դատապատվել էր մահվան՝ Բրիտանիայի հպատակ Նիլ Հեյվուդի սպանության համար։ Հետո կաշառակերության համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել քաղաքի փոխքաղաքապետ Չունցին Վան Լիցզյունը։
2012թ. սեպտեմբերի 29-ին էլ կալանավորել էին հենց Բո Սիլային։
2013թ. սեպտեմբերի վերջին Բո Սիլայը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, զրկվել քաղաքական իրավունքներից, իսկ նրա գույքն առգրավվել էր։





























