Սինգապուրի Թմրամիջոցների կենտրոնական բյուրոյի աշխատակիցները նախօրեին առգրավել են մոտ չորս կիլոգրամ հերոին՝ 34500 դոլար արժողությամբ, այս մասին հոկտեմբերի 25-ին հաղորդում է Straits Times պարբերականը:

Երկրի հյուսիսում անցկացված օպերատիվ գործողությունների ընթացքում ձերբակալվել է երկու մարդ՝ 36-ամյա սինգապուրցի եւ 23-ամյա մալայզիացի: Նրանց սպառնում է մահապատիժ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սինգապուրը հայտնի է թմրամիջոցների տարածման եւ օգտագործման դեմ պայքարի խիստ միջոցներով եւ մեթոդներով: