Մի տղամարդ հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը աղջիկ է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերել է 1971 թ. ծնված Աննա Ստեփանյանի դիակը:
Արտաքին զննությամբ` դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքեր:
Կատարվում է քննություն:





























