«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սուսաննա Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: