Շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հոկտեմբերի 24-ին, ժամը 20.25-ին,հաղորդում է ստացվել, որ աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Կարեն Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Սեյրան Հ.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով (շամփուրով) հարվածել է Կարեն Հ.-ին:

Հանցագործության գործիքը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: