Ես կարծում եմ, վստահ եմ, որ առաջիկա օրերին, եթե ոչ առաջիկա ժամերին, ՀԱՕԿ-ը հստակ պարզաբանման հանդես կգա եւ բոլորդ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը հիմնավոր կստանաք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության քրտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրասդառնալով Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյանի հակամարտությանը, ՀԱՕԿ-ի՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքների հետ ունեցած անհամաձայնությանը
Անդրադառնալով Սպորտի եւ երիտասարդության Յուրի Վարդանյանի որդուն հետ կապված միջադեպին եւ նախարարի հրաժարականին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա ցանկացած պաշտոնյայի անձնական պատասխանատվության, էթիկայի, բարոյականության եւ պետական պաշտոնյային պահանջվող չափորոշիչների տիրույթում է գտնվում, այդ որոշումը պետք է կայացնի Յուրի Վարդանյանը։ Նա նշեց, որ ունեցել են նախադեպեր, երբ շատ ավելի փոքր զանցանքների համար պաշտոնյաները հրաժարականներ են տվել։
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Մեր աղբյուրները հաստատեցին նաեւ, որ գործը ուղարկվել է Երեւան, սակայն չնշեցին, թե որ բաժին:





























