Մադագասկարում հոկտեմբերի 25-ին նախագահական ընտրություններ են, որին կարող է մասնակցել է ավելի քան 7,8 մլն մարդ։

Ամբողջ երկրում  20000-ից ավելի ընտրատեղամասեր են բացվել, որոնք աշխատում են առավոտյան ժ. 6:00 -ից (Երեւանի ժամանակով՝7:00), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախագահը կընտրվի հնգամյա ժամկետով։

2009թ. հեղափոխությունից հետո Մադագասկարում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները քանիցս հետաձգվել էին։ Դրանք պետք է կայանային հուլիսին, հետո տեղափոխվել էին օգոստոս, այնուհետեւ՝ հոկտեմբերի 25-ին։

Ընտրություններին մասնակցում է 33 թեկնածու։