Հյուսիսային Կարոլինայի Բելմոնտ քաղաքում գողը կողոպուտի անհաջող փորձից հետո դիրքավորվել է CVS ցանցի դեղատանը։ Ոստիկանությունը նրա հետ հեռախոսային բանակցություններ է վարում։ Իրավապահները վախենում են, որ նա կարող է ինքնասպան լինել։
Սկզբում տղամարդը երեք մարդու պատանդ էր վերցրել, որոնք իր հետ գտնվել էին ներսում։ Նրանք բոլորը դեղատան աշխատողներ են։ Սակայն ավելի ուշ՝ ոստիկանության ժամանումից հետո, հանցագործը նրանց բաց է թողել։ Պատանդներից ոչ ոք չի տուժել, հայտնում է CBS հեռուստաալիքը։
Գողը զինված է հրացանով, հայտնում է lenta.ru-ն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության սպաներ, որոնցից երկուսը ներս են մտել, սակայն հնչած կրակոցներից հետո ստիպված են եղել լքել շենքը։





























