Չինաստանում դժգոհ այցելուն սպանել է բժշկին եւ վիրավորել եւս երկու բուժաշխատողների: Հիվանդին դուր չի եկել, թե ինչպես են վիրահատել նրա քիթը:
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, միջադեպը պատահել է Վենլին քաղաքում: Չարագործը եկել է հիվանդանոց եւ հարցրել իրեն վիրահատող բժշկին: Իմանալով, որ նա տեղում չէ՝ կատաղած այցելուն մահացու վիրավորել է համապատասխան բաժնի վարիչին: Նախքան անվտանգության աշխատակիցները կհասցնեին բռնել նրան, չարագործը հասցրել է վիրավորել եւս երկու աշխատակիցների:
Ինչպես նշում է «Lenta.Ru»-ն, նմանատիպ դեպք օրեր գրանցվել էր մեկ այլ քաղաքում: Այնտեղ այցելուն դժգոհ է մնացել ձեռքի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից, ինչի արդյունքում դանակահարել է բժկին եւ հետո ինքնասպան եղել՝ դուրս նետվելով պատուհանից:





























