Շվեյցարական ոստիկանությունը ձերբակալել է երկու սերբերի, որոնց կասկածում են Ժնեւում ճոխ ժամացույցների խանութը կողոպտելու մեջ:
Կասկածյալների գտնել հնարավոր է եղել նյութերի ԴՆԹ-փորձաքննության միջոցով, որոնք եղել են ավտոմեքենայում, որով իրականացվել է կողոպուտը:
44-ամյա սերբին ձերբակալել են դեռեւս մեկ ամիս առաջ, իսկ նրա 30-ամյա գործընկերոջը՝ տաս օր առաջ: Երկրորդ կողոպտիչն արդեն խոստովանել է, որ մասնակցել է հանցագործությանը, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Tribune de Genève-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսին տեղի ունեցած կողոպուտի արդյունքում չարագործները խանութից տարել էին 1,1 մլն դոլարի ապրանքներ:





























