Արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ` հոկտեմբերի 21-25-ը ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 81 մլն դոլար եւ վաճառվել 95,4 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ շաբաթների համեմատ արտարժույթի առուվաճառքի ծավալներն ավելացել են:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,85 մլն դոլարի առք եւ վաճառք 405.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ (համարժեք է մոտ 85 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար: Վարկերի տրամադրման գործընթացում եւս դրական տեղաշարժ կա:




























