Greenpeace բնապահպանական կազմակերպության ֆրանսիական բաժանմունքի ակտիվիստը, օգտվելով ալպինիստական գործիքներից, «վրան» եւ պաստառներ է դրել Էյֆելյան աշտարակի վրա, բավական մեծ բարձրության վրա: Նա իր բողոքն է հայտնել Ռուսաստանում իր գործընկերների կալանավորման դեմ:
Նրա պաստառներից մեկի վրա գրված է. «Ակտիվիստները բանտում են, բնությունը՝ վտանգի տամ», հաղորդում է NEWSru.com-ը:
Նրա ֆրանսիացի գործընկերները երկրի կառավարությանը կոչ են արել անարձագանք չթողնել Ռուսաստանում բնապահպանների կալանավորման փաստը:
Հիշեցնենք, որ Arctic Sunrise նավը՝ 30 մարդկանցով, ձերբակալվել է սեպտեմբերի 19-ին, քանի որ նրա վրա գտնվողն բնապահպան ակտիվիստները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ «Գազպրոմին» պատկանող «Պրիռազլոմնայա» պլատֆորմից նավթի արդյունահանման: Սեպտեմբերի 24-ին, ռուս սահմանապահները նրնց տեղափոխել են Մուրմանսկի նավահանգիստ: Նավի վրա բոլոր գտնվողներին կալանավորել են եւ նրանց ծովահենության մեղադրանք է ներկայացվել:





























