Լուիս Վիլի համալսարանի գիտնականները յուրահատուկ փորձ են անցկացրել ու պարզել են, որ մարդու տաղանդները հնարավոր է որոշել առանց տարբեր ստուգումների ու խորամանկ հարցումների. Պետք է ուղղակի տեսնել, թե ինչ գույնի աչքեր ունի մարդը:

Ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները, առավել տաղանդավոր են  այն մարդիկ, որոնց աչքերի գույնը  հիրիկի գույն են, հաղորդում է Informing.ru-ն:

Փորձին  մասնակցել են հազարավոր մարդիկ, որոնց բոլորի աչքերը երկնագույն  էին: Պարզվել է, որ նրանք ավելի հաջողակ են , քան նրանք, որոնք այլ գույնի աչքեր ունեն:  Բնորոշ է, որ դարչնագույն աչքերով մարդիկ ավելի հազվադեպ են գոհ իրենց մասնագիտական կյանքից ու նյութական ապահովվածությունից:

Հետազոտողները նաեւ համարում են, որ երկնագույն աչքերով մարդիկ հեշտ յուրացնում են բարդ մասնագիտությունները ու հաջողակ են ուսուցման ընթացքում: Հաճախ նրանք զանազան տաղանդներ ունեն ու հեշտությամբ գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչների սիրտը: Ավելին, նրանք հաջողությունների են հասնում այնպիսի սպորտաձեւերում, ինչպիսիք են գոլֆն ու հոկեյը: Բացի այդ նրանք լավ զարգացած ռազմավարական մտածողություն ունեն: 

Նշենք,որ գիտնականներն առայժմ բավարար բացատրություն չեն գտել ֆենոմենին: Խնդիրը բարդացնում է այն, որ թեեւ աչքերի գույնը փոխանցվում է ժառանգաբար, սակայն բարդ գենետիկ միացությունների արդյունք է ու հաճախ դրսեւորվում են մի քանի սերունդ հետո: