Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ կանայք տղամարդկանցից լավ են կարողանում միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել: Մասնագետներն իրենց եզրակացությունները հաստատել են ուսումնասիրության ընթացքում, որին մասնակցել են 120 տղամարդ եւ նույնքան կին, գրում է World.fedpress.ru-ն:
Փորձի ընթացքում մասնակիցները պետք է տարբեր առաջադրանքներ կատարեին: Պարզվել է՝ տղամարդիկ եւ կանայք բազմաթիվ հանձնարարություններ նույն արագությամբ են հաղթահարել: Սակայն տարբերությունը նկատվել է, երբ նրանց առաջ մի քանի խնդիր է դրվել, հայտնում է «ՆԻԱ Խակասիան»: Այդ դեպքերում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մեծ հաջողություններ են ցուցաբերել: Կանայք նաեւ լավ են հաղթահարել ճանաչողական հսկողություն պահանջող խնդիրները:
Ամերիկացի գիտնականները նաեւ ապացուցել են, որ կանայք տղամարդկանցից լավ են տանում սթրեսը՝ էստրոգեն հորմոնի շնորհիվ:





























