Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Մարգարիտա դե Ջեզուս Զալատու Մորենուին, որը զբաղված էր իր դուստրերի վաճառքով: Ձերբակալումը տեղի է ունեցել դուստրերից մեկի բողոքից հետո: 16-ամյա աղջիկը ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ մայրը ստիպել է նրան ընդհատել հղիությունը:

Մարգարիտայի հետ միասին ոստիկանները ձերբակալել են նաեւ երեխայի ենթադրյալ հորը՝ 51-ամյա Տիտո Կորնելիո Դազուին: Նա Մարգարիտայի դուստրերի գնորդներից մեկն է:

Մարգարիտայի 14 երեխաներից 13-ը աղջիկներ են: Նա 12 դուստրերին վաճառել է անծանոթ եւ հարուստ մարդկանց, որոնց դուր են գալիս երիտասարդ աղջիկները: Յուրաքանչյուրի համար Մարգարիտան ստացել է 200 դոլար: Մայրը դուստրերին ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի վճարի տան կոմունալ ծախսերը: Ներկայումս նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Ինչպես հիշեցնում է Independent-ը, Կոլումբիայում սեռական թույլատրելի կապի տարիքը 14-ն է, իսկ Մարգարիտան իր դուստրերին վաճառել է, երբ նրանք 12 տարեկան են եղել: Միակ փոքրիկը, որին նա դեռ չէր հասցրել վաճառել, 9 տարեկան է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: