Մենք բոլորս էլ հոգնում են հելուինյան զարդարանքներից ու ձեւավորումներից: Հավանաբար, վագրը նույնպես հոգնել է աշնանային զարդերից ու որոշել է գործը գլուխ բերել:

Սաունդարի մականվամբ մեծ սիբիրյան վագրը լի էր վճռականությամբ պոկել Լոնգլիթի այգում ծառից կախված դդումը (Ուիլթշիր կոմսություն): Սաունդարիին են մոտեցել նրա երկու քույրերը՝ Սոուրին ու Սվեթլին, սակայն պոկել սեզոնային բույսը նրանց չի հաջողվել, գրում է Daily mail-ը:

Ամուրյան վագրին(որոնք ողջ աշխարհում ընդամենը 500 են) թաթերի ճարպկության շնորհիվ ի վերջո հաջողվել է պոկել դդումը: Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես են մյուս կենդանիները արձագանքում հելոուինյան զարդին: Մակակ կապիկները այն օգտագործում էին որպես ճոճանակ,  մրջնակերն «ուսումնասիրում» էր այն իր երկար մռութով:

«Սա մեզ համար ավանդույթ է դարձել: Ամեն տարի աշխատողների միջեւ իր տեսակի մրցություն է ընթանում լավագույնը կտրած դդումի համար: Կենդանու համար կարեւոր չէ դդումի տեսքը, նրա համար կարեւոր է, թե նչ է դդումի ներսում: Առավել ոգեւորված էին վագրերը, որոնք փորձում էին ցատկելով պոկել դդումը: Իսկ մրջնակերները իրենց երկար մռութով ուսումնասիրում էին դդումը»,- պատմել է տեղի աշխատակիցներից Իեն Թըրները:

 Ամեն դդումի մեջ կենդանիների համար թաքնված էր ուտելիք: