Նիդեռլանդներում Ուտրեխտի համալսարանի հետազոտողները եզրակացության են եկել, որ երեխաները, ովքեր ապրում են արեւոտ գոտիներում, մյուսների համեմատ ավելի քիչ են տառապում գերակտիվությամբ ուշադրության պակասից: Գիտնականները նաեւ համարում են, որ արեւի ճառագայթները պաշտպանում են երեխաների նյարդային համակարգը զանազան բացասական գործոններից:
Նման եզրակացության հոլանդացի գիտնականները եկել են ԱՄՆ-ի ու եւս 9 երկրի քարտեզի ուսումնասիրումից հետո՝ մեկ անձի հաշվով գերակտիվության դրսեւորմամբ, որպեսզի պարզեն, թե այդ շրջաններում տարեկան քանի օր է արեւոտ եղանակ լինում:
Ընդ որում, հաշվի առնելով գերակտիվության վրա ազդող մյուս գործոնները, արեւոտ օրերի եւ նման խանգարում ունեցող երեխաների համամասնությունը միեւնույն է ակնհայտ էր: Իրենց տեսությունը գիտնականները որոշել են ստուգել աուտիզմով ու դեպրեսիոն խանգարումներով երեխաների վրա: Սակայն այդ դեպքերում արեւի լույսը քիչ ազդեցություն էր ունենում, հաղորդում է Medamedporta.ru-ն:
Հետազոտության հեղինակ Մարտին Արնսը համարում է, որ արեւի դրական ազդեցությունը երեխաների մոտ գերակտիվության առաջացման վրա կարելի է բացատրել բիոլոգիական ժամացույցի օգնությամբ: Հայտնի է, որ խանգարումների բուժումը ներառում է օրական ռեժիմ, որի բաղկացուցիչ մասը լուսային թերապիան է:
Գերակտիվությամբ տառապաող երեխաներին, որոնք ապրում են մոլորակի ոչ այդքան արեւոտ գոտիներում, բժիշկները խորհուրդ են տալիս. դասարաններում հնարավորինս շատ պատուհաններ ունենալ, օրվա արեւոտ ժամերին զբոսնել փողոցում: Իհարկե, պետք չէ մոռանալ նաեւ արեւից պաշտպանող միջոցների օգտագործման մասին:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























