Այն բանից հետո, երբ Հայաստանը մուտք գործի Միացյալ Մաքսային միություն, հայ էքպեդիտորները կշարունակեն աշխատել Եվրոպայի ու Ամերիկայի հետ նախկինի պես: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայ էքսպեդիտորական ընկերություն հանդիսացող «Ապավեն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

«Մենք այդ երկրների հետ պարտադիր պայմանագրիային բազա ունենք, ու Հայաստանի անդամկցումը ՄՄ չի ազդում դրա վրա»,- հայտարարել է էքսպեդիտորը:«Այլ հարց է, որ Մաքսային միության անդամ պետությունների հետ մեր տնտեսական հարաբերությունները կարգավորման կարիք ունեն: Խոսքն արտահանման ու ներկրման մաին է: Տեղափոխումների բնագավառում օրենսդրությունը կարող է պարզեցվել, քանի որ այժմ այն բոլորովին էլ պարզ չէ: Ավելի հստակ խոսելու համար դեռ վաղ է. պետք է սպասել, թե ինչ փաստաթղթեր կառաջարկեն հայկական կողմին»,- հայտարարել է Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ Մաքսային միության անդամակցության մասին Հայաստանի մտադրությունը հնչեցրեց Հայաստանի նախագահ սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին: Քիչ անց, հանդես գալով Արդարադատության նախարարությունում, նա հայտարարեց ավելի քան 50 օրինագծերում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտության մասին: