Հրշեջ ծառայությունը հոկտեմբերի 27-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցի վրա գտնվող շինանյութի խանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին:

Նախնական տվյալներով, այրվել է մոտ 80 քմ կախովի առաստաղը եւ փայտյա կառուցատարրերը: