Մոտ 40 մարդ է զոհվել Բաղդադում պայթյունների հետեւանքով, հաղորդում է Reuters-ը: Ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 27-ին ականապատ վեց ավտոմեքենա պայթել են Իրաքի մայրաքաղաքի տարբեր շրջաններում: Պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ փողոցներում, շրջաններում, որտեղ բնակվում են շիաներ: Ահաբեկչություններից ամենահզորը Բաղդադի հյուսիսային արվարձանում էր՝ Շաաբում, որտեղ երկու ավտոմեքենա է պայթել: Շաաբում հինգ մարդ զոհվել է, նվազագույնը 17 հոգի վիրավորվել է:
Lenta.ru-ն հաղորդում է, որ ահաբեկչությունները Իրաքի շիաներով բնակեցված թաղամասերում հաճախ են լինում, որոնց հետեւում կանգնած են սունի գրոհայինները:





























