Շնաձուկը հարձակվել է 24-ամյա սերֆինգիստի վրա ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւմտյան ափերին: Տղամարդը մարզվում էր ակվատորիայի արգելված գոտում: Ծովային գիշատիչը գրեթե ամբողջովին պոկել է մարզիկի աջ ոտքը՝ մինչեւ կոնք:
Երիտասարդին շտապ տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին այժմ ոչինչ չի սպառնում:
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ շնաձկան հարձակումը տարվա սկզբից երրորդ դեպքն է, երբ ծովային գիշատիչները հարձակվում են մարզիկների վրա, ընդ որում առաջին դեպքում կային զոհեր: Այսպես, մայիսին Ռեյունյոնում զոհվել էր 36-ամյա տղամարդ, իսկ հուլիսի կեսերին շնաձկան զոհ էր 15-ամյա մի աղջիկ:




























