Այսօր Կոմպոզիտորների միությունում հերթական համագումարի երկրորդ օրն է: Նախագահի ընտրություններ դեռ տեղի չեն ունեցել:
Երեկվանից հայտարության իրավունք էր խնդրում ընդդիմադիր հինգ կոմպոզիտորների կողմից լիազորված փաստաբան Կարեն Մանուչարյանը եւ անընդհատ մերժում էր ստանում: Այսօր փաստաբանը, անտեսելով դիմադրությունը, ամբիոնից փորձեց կարդալ Արդարադատության նախարարության որոշումը, որով 2011-ից միության նախագահությունը համարվում է ոչ լեգիտիմ:
Փաստաբանի ելույթը փորձ արվեց խոչընդոտել. նախ Ռոբերտ Ամիրխանյանի գլխավորությամբ նրա մի քանի համախոհներ ցուցադրաբար դահլիճը լքեցին, ապա անջատվեց փաստաբանի խոսափողը, իսկ հետո ամիրխանյանական թեւը քվեարկության դրեց նրա եւ առհասարակ, «կողմնակի անձանց» դահլիճում մնալու հարցը: Դահլիճում ներկա միության անդամների ճնշող մեծամասնությունը դեմ քվեարկեց առաջարկին, եւ փաստաբանին վերջապես հաջողվեց ելույթ ունենալ:
Այս պահին միության համագումարի ընթացքը շարունակում է անցնել լարված մթնոլորտում: Հայտնի չէ՝ այսօր նախագահի ընտրություն կլինի, թե ոչ:





























