Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 27-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» ավտոսերվիզի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի» մակնիշի 34SM766 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Հ.) եւ Աբովյան-Երեւան երթուղու 259 համարի «Բոգդան» մակնիշի 3318L պետհամարանիրշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Հ. Մ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Միցուբիշի»-ի վարորդը եւ երկու ուղեւորները հոսպիտալացվել են:
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ:





























