Վրաստանում հրապարակվել են նախագահական ընտրությունների exit-poll-ի արդյունքները: Այսպես, վարչապետ Բիձինա Իվանիշվիլլի «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացնող թեկնածու Գեորգի Մարվելաշվիլին հաղթում է երկրի ղեկավարի ընտրություններում ձայների 66,7 տոկոսով, վկայում են «Ռուսաթավի 2» հեռուստաընկերության exit-poll տվյալները: Երկրորդ տեղում Դավիթ Բակրաձեն է Միացյալ ազգային շարժումից(Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը) 20,1 տոկոսով, երրորդում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է 7,5 տոկոսով:

Exit-poll-ն անց է կացնում գերմանական GFK ընկերությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության համար երկրի 115 ընտրատեղամասերում, նախատեսվում էր հարցում անցկացնել 7000 ընտրողների շրջանում: Տվյալները ներկայացվել են տեղական ժամանակով 18:00-ին:

«Իմեդի» հեռուստաընկերության exit-poll-ի տվյալների համաձայն՝ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթում է ձայների 68 տոկոսով: Հարցման տվյալներով տեսական ժամանակով18:00-ին երկրորդ տեղում էր Դավիթ Բակրաձեն Միացյալ ազգային շարժումից(Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը) 17.1 տոկոսով, իսկ երրորդում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն(9,3 տոկոսով): Exit-poll-ը «Իմեդի» հեռուստաընկերության համար անց է կացրել ACT ընկերությունը, հարցմանը մասնակցել են 15 հազար ընտրողներ 120 ընտրատեղամասերից:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններ են ընթանում: Պաշտոնապես գրանցված է նախագահի 23 թեկնածու, սակայն հիմնական թեկնածուներ են համարվում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացնող Գեորգի Մարգելաշվիլին, «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Դավիթ Բակրաձեն (Սահակաշվիլու կուսակցությունը) եւ Նինո Բուրջանաձեն «Դեմոկրատական շարժում. Միացյալ Վրաստան» կուսակցությունից: