ԱՄՆ-ում Սպիտակ տան մոտակայքում ծեծկռտուքի համար ձերբակալել են ռեփ-երգիչ Քրիս Բրաունին, հաղորդում է Reuters-ը: Բրաունին մեղադրում են մեկ այլ անձի վրա հարձակվելու համար: Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդում է, որ երգչուհի Րիհաննայի նախկին ընկեր Բրաունի ու մեկ այլ անձի միջեւ վեճ է ծագել, որից հետո ծեծկռտուք է բռնկվել:
Տղամարդը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել է հիվանդանոց:Հաղորդում են, որ հարձակման համար ձերբակալել են նաեւ երգչի թիկնապահ Քրիստոֆեր Հոլոսիին:2009թ.-ին Բրաունին արդեն դատապարտել էին 5 տարվա պայմանական ազատազրկման ու 6 ամսվա հասարակական աշխատանքների իր ընկերուհի Րիհաննային ծեծի ենթարկելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























