Երեւանի Մ. Ավետիսյան եւ Դրոյի փողոցների խաչմերուկում` թիվ 23 շենքի դիմաց, հոկտեմբերի 27-ին, իրար են բախվել «Ինֆինիտի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























