Թենեսի նահանգում ոստիկանը զրկվել է աշխատանքից՝ խանութ մտած սկյուռին վնասազերծելու գործողության համար, հայտնում է United Press International-ը:

Ջոդի Փաթնեմի հեռացման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվելէ  արված աշխատանքի մասին զեկույց գրելուց:

Պարզվել է՝ խանութում  ոստիկանը ծառայողական զենքից կրակել է՝ ներս մտած սկյուռին սպանելու կամ վախեցնելու նպատակով (ծառայողական զենքն օգտագործելու համար ոստիկանները պարտավոր են զեկուցել ղեկավարությանը): Սակայն կրակոցը ոչ մի արդյունք չի տվել, եւ ոստիկանը դիմել է պղպեղային գազի օգնությանը, այն դեպքում, երբ խանութում այցելուներ կային, գրում է Lenta.ru-ն:

Հայտնի չէ, թե ինչու ոստիկանը չի տարհանել խանութը եւ չի փորձել սկյուռին բռնել առանց զենքի եւ սփրեյի կիրառման: UPI-ն չի մեջբերում Փաթնեմի մեկնաբանությունը եւ չի նշում, թե վերջինս այսուհետ ինչով է զբաղվելու: Հայտնի է, որ իրավապահ մարմիններում նա ծառայում էր մոտ 20 տարի: