Այն բանից հետո, երբ շոտլանդական չաղլիկ-ոզնին Ֆայֆում կենդանիների փրկության կենտրոնի աշխատակիցների վերահսկողությամբ դիետա է պահել, նա նիհարել է եւ կորցրել իր քաշի մոտավորապես կեսը:

Բանն այն է, որ 2012-ին հայտնաբերված Էդինբուրգ անունով ոզնուն կենտրոնի աշխատակիցներն առատորեն կերակրել են ալյուրի որդերով եւ կատվի կերով, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Հուլիսին կենդանին մոտավորապես 2,3 կիլոգրամ էր կշռում եւ չէր կարողանում կծիկի վերածվել: Հենց այդ պատճառով էլ նրան դիետայի են հարկադրել:

Նրա սննդակարգում փոփոխություններ են մտցվել, բացի այդ, կենդանին վարժություններ է արել, ինչի արդյունքում այժմ կշռում է մոտավորապես մեկ ու կես կիլոգրամ: